Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հաջորդ «մեղավորը» ... Արծվաշենն է

Հաջորդ «մեղավորը» ... Արծվաշենն է
01.02.2025 | 10:50

«Եթե ես ասեմ, որ անկլավի օրակարգ չկա, քանի որ ՀՀ-ում դա քրեական պատասխանատվության հիմք է։ ՀՀ-ն ունի ինքնիշխան տարածք` ի դեմս Արծվաշենի, որից մենք չենք կարող հրաժարվել»,-ասել է Փաշինյան Նիկոլը:

Նախ` քրեական պատասխանատվության մասով: Տեր-Պետրոսյան Լևոնը բազմիցս հրապարակավ հայտարարել է, որ «մենք Արծվաշենը փոխանակել ենք»: Քրեական պատասխանատվության համար սրանից ավելի հզոր հիմք չկա: Եթե, ըստ Փաշինյան Նիկոլի, «անկլավի օրակարգի» գոյությունը նշանակում է «քրեական պատասխանատվության հիմք», ապա ինչու՞ Տեր-Պետրոսյան Լևոնը ՀՀ անբաժանելի մաս կազմող Արծվաշենի «փոխանակման» համար քրեական պատասխանատվության չի ենթարկվել:

Բացի դրանից` 2019 թ. դեկտեմբերի 5-ին, կառավարության նիստի ընթացքում, Փաշինյան Նիկոլն արծվաշենցիներին փաստացի «չուզող, չուզող հարևան» անվանեց: Մի տեսակ անհավատալի է, որ արծվաշենցիներին նման կերպ բնորոշող անձը չի խորամանկում ասելով, որ «Արծվաշենից մենք չենք կարող հրաժարվել»:

Այդ դեպքում, ինչպե՞ս հասկանալ Փաշինյան Նիկոլի մտքի ելևէջները: Կարծում եմ` խնդիրն ինչպես միշտ շատ պարզունակ է: Ադրբեջանի հետ «անկլավային օրակարգի» տապալումից հետո, Փաշինյան Նիկոլը կհայտարարի, որ «տապալման մեջ մեղավոր է ... Արծվաշենը»: Վերջինս «կապացուցի», որ, «եթե չլիներ Արծվաշենն» ինքը «հաղթող դուրս կգար և որևէ անկլավ Ադրբեջանին հետ չէր վերադարձնի»:

Պատրաստվեք, դիմավորեք հաջորդ «մեղավորին»: Դա ՀՀ միջազգայնորեն ճանաչված և անբաժանելի մաս կազմող Արծվաշենն է:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 2332

Մեկնաբանություններ